Մյունխենում զոհվածների մեծամասնությունը անչափահասներ են եղել
Մյունխենում հրաձգության հետևանով զոհվածներից մեծ մասն անչափահասներ են: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ սրա մասին հաղորդել է քաղաքի ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն:
«Զոհվածներից երկուսը 15 տարեկան են, երեքը՝ 14, մեկը՝ 17, մեկը՝ 19, կա նաև 20 և 45 տարեկան զոհված»,-ասել է նա՝ Մյունխենում մամուլի ասուլիս ժամանակ:
Նշենք, որ վերջին տվյալներով, 10 մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել: կրակոցմերը հնչել էին Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց