Այսօր հայկական բանակը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում. Սեյրան Օհանյան
«Հայկական բանակի առանձնահատկությունը կարելի է բաժանել 2 խմբի՝ ազգային և ռազմական»,-ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին այսօր «Ռազմական պատմություն» ամառային դպրոցի ունկնդիրների համար դասախոսություն ընթերցելիս նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ազգային բնույթի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ մենք կարողացել ենք հասնել հաջողությունների հայ ժողովրդի միասնության, ուժի, համախմբման միջոցով: Բանակում ձևավորվեց կառավարման համակարգ և ամրապնդվեց կարգապահությունը: Ինչ վերաբերում է ռազմական առանձնահատկություններին, թեպետ հայկական բանակը երիտասարդ էր և նոր էր ձևավորվում, սակայն մարտական բոլոր գործողությունները կազմակերպվել են համաձայն ռազմական գիտության ժամանակակից պահանջներին»,- ասել է պաշտպանության նախարարը:
Խոսելով զինված ուժերի ժամանակակից մարտահրավերների մասին, նախարարը նշել է, որ այսօր հայկական բանակը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում և վերջին տարիներին բանակում ներդրված բարեփոխումները, նոր խնդիրների առաջադրումն ու դրանց իրականացումը միայն դրական ազդեցություն են ունեցել զինված ուժերի զարգացման վրա: Այս առումով շեշտվել է, որ բարեփոխումները լինելու են շարունակական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին