Իտալիայում առաջին անգամ «հեռակա ամուսնություն» է տեղի ունեցել՝ Skype-ի միջոցով
Իտալիայի բարձրագույն դատարանը որոշել է օրինական ճանաչել իտալուհու և պակիստանցու ամուսնությունը, ովքեր որոշել են ամուսնանալ Skype-ի օգնությամբ:
«Գազետա.ռու»-ն նշում է, որ ավելի վաղ դատարան հայց էր ներկայացվել Իտալիայի ներքին գործերի նախարարությունից, որով պահանջվում էր ամուսնությունը ապօրինի ճանաչել:
Դատավորը խոստովանել է, որ զույգը գիտակցաբար ցանկացել է ամուսնանալ, չնայած ֆիզիկապես նույն վայրում չեն գտնվել ու թեև թվային ձևաչափով, բայց ամուսնությունն իրականացվել է: Բացի դրանից՝ դատարանը որոշել է, որ ֆիզիկապես ներկայությունը պարտադիր պայման չի համարվում ամուսնության գործընթացի համար:
Նշենք, որ ավելի վաղ Լաս-Վեգասի բնակիչն էլ ամուսնացել էր իր սմարթֆոնի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց