Պուտինը կրճատել է ՌԴ ԱԻՆ տարածքային մարմինների քանակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն որի 6 հազար մարդով կրճատվում է ՌԴ ԱԻՆ տարածքային մարմինների քանակը: Այժմ այն կազմված կլինի 20,3 հազար մարդուց՝ 26,3 հազարի փոխարեն: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Պուտինը նաև հաստատել է ԱԻՆ կազմի առավելագույն քանակը՝ 288 հազար 565 մարդ, ներառյալ Դաշնային հակահրդեհային ծառայության 251,3 հազար աշխատակից և 7,2 հազար փրկարարները:
ՌԴ ԱԻՆ քաղաքացիական անձնակազմի քանակը սահմանվել է մոտ 30 հազար մարդ, կենտրոնական ապարատինը՝ 825, այդ թվում փրկարար ռազմական ստորաբաժանումների 110 զինծառայող:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ