Երթ՝ երևանյան փողոցներով
Ազատության հրապարակում ի պաշտպանության «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքից հետո մեկնարկեց երթ, սակայն երթուղին չհայտարարվեց, քանի որ երթի մասնակիցներն որոշում չկարողացան կայացնել:
Նախքան այդ, հանրահավաքը վարող կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ հավաքվելու են վաղը, ապա անջատեց բարձրախոսը, թեև կային մարդիկ, ովքեր ուզում էին ելույթ ունենալ: Դրանից հետո մի խումբ երիտասարդներ որոշեցին երթ անել Երևանի փողոցներով:
Մի քանի փողոցներով երթ անելուց հետո ոստիկանը երթի մասնակիցներին ասաց, որ վերադառնան Ազատության հրապարակ, այլապես բոլորին բերման կենթարկեն:
Երթի մասնակիցներից մեկը հայտնեց ոստիկաններին, որ Մաշտոցի պողոտայով, Սայաթ Նովայով մուտք կգործեն Ազատության հրապարակ, որտեղից էլ մեկնարկել էր երթը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ