Հայտնի է աշխարհի ամենաերիտասարդ ռեկորդակիր ճանապարհորդը
Ավստրալիական Քվինսլենդի բնակիչներից Լէկլեն Սմարտը դարձել է ամենաերիտասարդ մարդը, ով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել միայնակ միաշարժիչ օդանավով:
Այսօր 18-ամյա երիտասարդը վայրէջք է կատարել Սանշայն-Կոստ օդանավակայանում, որտեղից էլ մեկնել էր ճանապարհորդության հուլիսի 4-ին:
Russia Today-ի փոխանցմամբ, Սմարտը իր ճանապարհորդության ժամանակ վայրէջք է կատարել աշխարհի 15 տարբեր երկրների 24 կետում: Նրա համար հիմնական խնդիրները եղել են՝ եղանակային պայմանները, օտարերկրյա ավիադիսպետչերների հետ շփումը լեզվական խնդիրների պատճառով և այլ անձանց կողմից օգնության բացակայությունը:
Այդպիսով ավստրալացին սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ անցնելով ամերիկացի Մէթ Գութմիլերին(Matt Guthmiller), ով ռեկորդակիր է եղել 19 տարեկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը