Չինական կենտրոնում պանդա է ծնվել
Չինական Յան քաղաքի Պանդաների պաշտպանության և ուսումնասիրության կենտրոնում Սուշան անունով պանդաներից մեկը ձագուկ է ունեցել: Այդ մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը:
Սուշանի համար սա թեպետ առաջին ծննդաբերությունն է եղել, բայց նա մայրական բնազդ է ցուցաբերել՝ ամուր գրկելով նորածնին: Նա երկար ժամանակ թույլ չի տվել մոտենան փոքրիկին, այդ պատճառով էլ հայտնի չէ փոքրիկ պանդայի սեռը:
«Ներկա պահին բազայում կան 6 հղի պանդաներ: Ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ մայրերի ու ձագուկների անվտանգությունն ապահովելու համար», -հայտարարել է «Բիֆենսիա» բազայի աշխատակից Չժան Գույցյուանը:
Սուշանը, ըստ աղբյուրի, ծնվել է 2011-ի օգոստոսի 20-ին: Նրա ծնողները՝ պանդաներ Բայանը և Չժանկան ապրել ու մեծանում են Պանդաների պաշտպանության և ուսումնասիրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց