Վրաերթի է ենթարկել Շատվան գյուղի 75-ամյա բնակչին ու փախել
Ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհին դիակ է հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 45-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շատվան գյուղի բնակիչ, 75-ամյա Վլադիմիր Գրիգորյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուսի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան