Ուղևորի հայտարարության պատճառով Տալլինի օդանավակայանը տարհանվել է
Ավելի քան 200 մարդ է տարհանվել Տալլինի օդանավակայանից այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ուղեբեռում պայթուցիկ սարք կա: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ոստիկանները կասկածելի որևէ բան չեն հայտնաբերել: Ռումբի մասին հայտարարած ուղևորը ձերբակալվել է:
Ոստիկանությունը քրեական գործ է սկսել՝ հասարակական կարգը խախտելու համար: Էստոնիայում նման արարքի համար մարդուն կարող են զրկել ազատությունից մինչև 5 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց