Հասարակություն 15:24 29/08/2016 Հայաստան

Մանկապարտեզ, առաջին դասարան հաճախող երեխաների հետ միաժամանակ նաև պետք է ծնողները պատրաստ լինեն. հոգեբան

Սովորաբար մանկապարտեզ, առաջին դասարան հաճախող  բոլոր երեխաների համար այս փուլը համարվում է սթրեսային իրավիճակ, որովհետև երեխաների համար իրավիճակի, պայմանների, սոցիալական եսի փոփոխություն է տեղի ունենում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկական հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

«Երեխան առաջին անգամ կտրվում է իր տնից, հաճախում է մանկապարտեզ, չգիտի՝ ինչ է իրեն սպասում, իր համար անծանոթ են ընկերների խումբը, կարգ ու կանոնը, ռեժիմը: Այսինքն այն, ինչին սովորաբար երեխան սովոր է իր ընտանիքում, կարծես միանգամից փոփոխվում է: Շատ երեխաների մոտ սկսում է առաջանալ վախ՝ տարանջատման տագնապի տեսքով, այսինքն՝ «ես չեմ կարող բաժանվել իմ սեփական ծնողից»: Այդ բաժանումն իր համար հոգեբական ծանր ապրումներով է ուղեկցվում»,-ասաց հոգեբանը:

Ըստ նրա, որպես կանոն առաջին անգամ մանկապարտեզ հախաճող երեխայի դրսևորումներից մեկն այն է, որ «ես կմնամ մանկապարտեզում, ինձ այնտեղից վերցնող չի լինի». «Որքան էլ մայրը ճիշտ ժամանակին է այցելում, երեխային վերցնում, այնուամենայնիվ, այդ վախն ուղեկցվում է երեխայի հետ»:

Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ այստեղ շատ անելիքեր ունեն ծնողները, մանկապարտեզի անձնակազմը, նաև մեծ նշանակություն ունի, թե ինչպիսի անձնային առանձնահատկություն ունի երեխան:

Խոսելով առաջին դասարանցիների մասին, մասնագետն ասաց, որ հոգեբանության մեջ 6-7 տարեկանը համարվում է ճգնաժամային, քանի որ հենց դպրոց հախաճելը երեխայի համար ճգնաժամ է.   «Երեխայի սոցիալական ես-ը փոխվում է: Երեխան նախկին խաղացող երեխա կերպարից փոխակերպվում է աշակերտ երեխայի, որից սպասելիքներ ունեն դպրոցի անձնակազմը, ընտանիքի անդամները, նաև պետք է ինքնահաստատվի ընկերական շրջապատում: Եթե մինչ այդ երեխայի համար առաջատար գործունեությունը խաղն էր, խաղով էր ինքնադրսևորվում, հիմա դառնում է  ուսուցումը: Երեխան անվերջ խաղում էր, հիմա պետք է անվերջ սովորի: Սա արդեն երեխայի համա խնդիր է, նոր ռեժիմ է, նոր պահանջների բավարման ձև է: Մանկապարտեզում դաստիարկի հետ շփումն ավելի մտերմիկ է,  դպրոցում ուսուցիչը դառնում է հեղինակություն, որի պահանջները, հրահանգները պետք է երեխան ընդունի:  Նաև առաջանում է ուսումնական պլանի յուրացման խնդիր, արդյո՞ք մեր երեխան պատրաստ է սա ընկալելու»:

Ի՞նչ բան է հոգեբանական պատրաստվածությունը դպրոցական ուսուցմանը. «Հոգեբանական պատրաստվածության մեջ մտնում է  անձնային, կամային, ինտելեկտուալ պատրաստվածությունը:
Անձնային պատրաստվածությունն այն է, որ երեխան ուրախ տրամադրվածությամբ գնում է  դպրոց, քանի որ իր մեծ քույրը կամ եղբայրն արդեն հաճախում է դպրոց, ունի դրական ինֆորմացիա,  թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ երեխան սովորում է, սովորելով մտածում է:
Կամային պատրաստվածությունը հենց ինքը կամք ասվածն է, որը որպես կանոն սկսվում է  ձևավորվել 6 տարեկանի վերջում, կամքը,  որ երեխան նպատակը մինչև վերջ ի կատար ածի, կարողանա դիմանալ 45 րոպեն, մինչև դասն ավատվի, կարողանա, օրինակ, մասնիկները գրելու համար ժամանակ տրամադրի:
Այսօր ծնողները մեծ տեղ են տալիս ինտելեկտուալ պատրաստվածությանը՝ երեխաներին տանելով տարբեր խմբակներ, որպեսզի երեխաները շատ գիտելիք ունենան: Բայց կա մի շատ կարևոր գործոն՝ երեխաներ կան, ովքեր ինտելեկտուալ առումով պատրաստ են, շատ ինֆորմացի ունեն, բայց եթե երեխան չունի անձնային, կամային պատրաստվածություն, որպես այդպիսին ադապտացիայի գործընթացը կբարդանա: Կարևոր է, որ այս բոլոր գործոնները  երեխայի մոտ համահունչ  զարգացած լինեն»:

Հոգեբանի դիտարկմամբ, պետք է հարմարվեն նաև ծնողները. «Ծնողները շատ բան ունեն անելու: Նրանք մեծ սպասելիքներ ունեն՝ երեխան հաճախի դպրոց, դառնա գերազանցիկ, ամեն ինչ անում են, որ տեսնեն արդյունք: Շատ դեպքերում կարող է հուսախաբության մեջ գցել ծնողին, երեխային: Սովորաբար ի՞նչ է անում ծնողը. հենց առաջին օրը, եթե երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվում, հայտնվում է սթրեսի մեջ, սկսում է փնովել երեխային, վատաբանել, թերաժեքության զգացում մտցնել երեխայի մեջ, որ չի ստացվում, չես կարողանում անել: Ինքը լարվում է ու փոխանցում երեխային, ինչը սխալ է: Ծնողը նույնպես պետք է պատրաստ լինի, որ այդ փուլում  երեխային ժամանակ է հատկացվելու: Երեխային պետք է միայն խրախուսել, քաջալերել, տալ ռեսուրս, որ ոչինչ, քո մոտ մի փոքր չի ստացվում, հաջորդ անգամ կստացվի»:

Լիլիթ Խաչատրյանը նաև նշեց, որ պետք չէ երեխային միանգամից կտրել խաղից, ինչը նույնպես կդժվարեցնի երեխայի հարմարվողականության գործընթացը:

Ըստ նրա, հարմարման գործընթացը տարբեր երեխաների մոտ տարբեր ժամանակ է պահանջում. կան երեխաներ, որոնց երկու շաբաթը բավարար է, որ ռեժիմի մեջ մտնեն, կան երեխաներ, որոնց անհրաժեշտ է լինում 1-3 ամիս, ամենաբարդ հարմարվող երեխաներին հարկավոր է մինչև վեց ամիս:

Հոգեբանը թվարկեց հարմարման հիմնական մեխանիզմները՝ մինչև դպրոց հաճախելը 1-2 ամիս առաջ արդեն երեխային  ծանոթացնել դպրոցական շենքին, պայուսակին, գիրք հասկացությանը, անընդհատ խրախուսել երեխային, ծնողը պատմի իր պատմությունը, թե ինչպես է առաջին անգամ գնացել դպրոց: 

«Առաջին դասարանն ամենակարևոր փուլն է, թե ինչպես կանցի մեր ողջ կյանքի ուսումնական գործընթացը: Առաջին դասարանից, ուսուցչից, մեր պահվածքից շատ բան է կախված: Եթե երեխան մտավ դպրոց, հարմարվեց դպրոցական միջավայրին, սիրեց ընկերներին, ուսուցչին, ուսումնական գործունեությանը, այդ երեխան որպես կանոն ադապտատիվ սոցիալական անդամ է մեծանալու, իր համար բոլոր դռները բաց են լինելու հետագա կյանքում»,- իր խոսքը եզրափակեց  մանկական հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}