Քարիմովին հուղարկավորել են մուսուլմանական ծեսերին համաձայն
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մարմինը մուսուլմանական ծեսերին համաձայն, փաթաթել են 21 մետրանոց սավանի մեջ և ձեռքերի վրա տեղափոխել Շահի-Զինդա գերեզմանատուն: Այդ մասին տեղեկացրել են հուղարկավորությանը մասնակցած դիվանագետները, փոխանցում է Russia Today-ը: Նախագահի դին հարազատ Սամարղանդի գերեզմանատուն են տեղափոխել նրա բարեկամներն ու մերձավորները:
Քարիմովին հուղարկավորել են իր ծնողների կողքին: Այս գերեզմանատանը 20 տարի հուղարկավորություն չի կազմակերպվել, և նախագահի համար բացառություն են արել:
Քարիմովը ինսուլտ էր ստացել և օգոստոսի 29-ից գտնվում էր հիվանդանոցում: Մի քանի օր շարունակ տարբեր լրատվամիջոցներ, վկայակոչելով սեփական աղբյուրներին, տեղեկացնում էին, որ նա մահացել է:
Երեկ առավոտյան Reuters-ը վկայակոչելով դիվանագիտական կորպուսում իր աղբյուրներին տեղեկացրեց, որ Իսլամ Քարիմովը մահացել է և ավելի ուշ երկրի կառավարությունն ու խորհրդարանը հայտարարություն տարածեցին՝ հաստատելով նախագահի մահը:
Նա 79 տարեկան էր և 26 տարի շարունակ ղեկավարում էր Ուզբեկստանը:
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանի նախագահին հրաժեշտ տալու համար Սամարղանդ են մեկնել 17 երկրների պատվիրակություններ
- Շատերը չեն զսպել արցունքները. Սամարղանդում դիմավորել են Քարիմովին տեղափոխող ավտոշարասյանը
- Ուզբեկստանի նախագահի մարմինը Տաշքենդից տեղափոխվել է Սամարղանդ
- Իսլամ Քարիմովը մահացել է. Պաշտոնական
- Ուզբեկստանում Սամարղանդի օդանավակայանի փակման մասին լուրը հաստատել են
- Ուզբեկստանի նախագահ Ի. Քարիմովը մահացել է. Reuters
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը