Պուտինն այցելել է Քարիմովի շիրիմին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Սամարղանդ, որտեղ ծաղիկներ է դրել Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի շիրիմին: Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Քարիմովը մահացել է 78 տարեկան հասակում, հուղարկավորությունը եղել է սեպտեմբերի 3-ին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի առաջնորդը հարգել է Ուզբեկստանի առաջին նախագահի հիշատակը երկրի վարչապետի հետ միասին: Պուտինը, ծնկի գալով Քարիմովի շիրիմի առաջ, կարմիր վարդերի փունջ է դրել: ՌԴ նախագահն իր ցավակցությունն է հայտնել նաև Քարիմովի այրուն և նրա կրտսեը դստերը:
Ներկայումս Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի վերին պալատի նախագահ Նիգմատիլ Յուլդաշևը:
Հարակից հրապարակումներ`
- Քարիմովին հուղարկավորել են մուսուլմանական ծեսերին համաձայն
- Շատերը չեն զսպել արցունքները. Սամարղանդում դիմավորել են Քարիմովին տեղափոխող ավտոշարասյանը
- Իսլամ Քարիմովը մահացել է. Պաշտոնական
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը