ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու. Ըմբռնումով եմ մոտենում բոլոր պատգամավորների մոտեցումներին
Բնականաբար, ինչպես հարցերում, այնպես էլ ելույթներում ինձ համար շատ ավելի ընդունելի և օգտակար կլիներ, որ հարցադրումներն ու ասելիքները վերաբերին բուն նյութին, մասնագիտական դաշտում հնարավորինս: Այդուհանդերձ, ըմբռնումով եմ մոտենում Ազգային ժողովի բոլոր պատգամավորների մոտեցումներին,- Ազգային ժողովում ունեած եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
Նա նշեց, թե՝ շատ լավ պատկերացնելով գլխավոր դատախազի պաշտոնի բարձր պատասխանատվությունը, ականջալուր է եղել բոլոր բարձրացված խնդիրներին, ներկայացած բոլոր առաջարկություններին:
«Ինձ համար կարևորագույն առաջնահերթություն և ուղենիշ է, որ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում մեր հետագա աշխատանքը դառնա ավելի առարկայական, առիթ չունենանք հանդիպելու միայն հաշվետվություններ քննարկելու ժամանակ, ուղղակի ամբիոնից դեկլարատիվ հայտարարություններ հնչեցնելու: Հաճախակի, ուղղակի շփումները հնարավորություն կտան ավելի կոնկրետ քայլեր միասին քննարկելու»,- ասաց գլխավոր դատախազի թեկնածուն:
Ելույթի վերջում Ա. Դավթյանը նշեց. «Այսօր և իմ գործընկերների, և դատախազության համակարգում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով պայմանավորած՝ լիարժեք տեսնում եմ այդ ներուժը՝ վաղը ևեթ առավել կատարելագործել առկա խնդիրների լուծումները»:
ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը կլինի վաղը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արթուր Դավթյանի թեկնածությանը
- Քշտեք ձեր ձեռքերը և անցեք գործի. Լևոն Զուրաբյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Սինգապուր ունենալու ամենակարճ ճանապարհը՝ ըստ Հեղինե Բիշարյանի
- Գ. Ջհանգիրյան. «Ամորձատում ենք դատախազությունն այնպես, որ նա իրական ազդեցություն չկարողանա ունենալ»
- Գլխավոր դատախազի թեկնածու. «Հարսնաքարի գործով իրապես ապահովվել է օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը»
- Մենք ընտրում ենք դատախազ, այլ ոչ թե փրկիչ. Էդուարդ Շարմազանով
- Քանի դեռ խաղի կանոնն այս է, ես չեմ հավատում բարի կամքի միսիոներներին. Նաիրա Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր մակարդակի հասցնենք. Գլխավոր դատախազի թեկնածու
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Գագիկ Ջհանգիրյան. Քրեական օրենսգիրքը պետք է բացառել քաղաքական նպատակներով գործադրումից
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան