Գլխավոր դատախազ. Խոցելի չեմ
Առաջնահերթություն է: Աշխատանքով ամեն ինչ արվելու է, որ սպասումներն արդարացվեն, վստահությունն ավելի բարձրացվի,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ձեր քվեարկությանը երկու խմբակցություն չի մասնակցել՝ հայտարարելով, որ վստահություն չունեն, որ փոփոխություններ կլինեն, ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել վստահությունը:
Հարցին, թե ձեր հայտարարությունը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, շատերի համար հիմք է տալիս մտածելու, որ ձեր գործողություններում ազատ չեք լինելու, ինչպե՞ս եք պատրաստվում ապացուցել, որ ազատ եք գործելու, Ա. Դավթյանն ասաց. «Իմ խնդիրն է լինելու ձեր ասած շատերին հնարավորինս մասնագիտական հարթության մեջ հիմնավորել, որ մեր որոշումներն օրենքից են բխում»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե հայտարարում եք, որ քաղբանտարյալներ չկան, սակայն ինչքանո՞վ է օրինական, երբ դատավորը մեղադրյալին հարցնում է՝ «եթե պայմանական դուրս գաս, շարունակելու ես քո ընդդիմադիր գործունեությունը, թե ոչ», նորանշանակ գլխավոր դատախազն ասաց. «Պետք չէ քրեադատավարական տարբեր փուլերին և տարբեր լիազորություններով օժտված պետական մարմիններին միախառնել: Դատարանն իրականացնում է արդարադատություն կամ միջդատական վարույթում վերահսկողություն: Ես հետևողական ու պատասխանատու եմ լինելու այն պարտականությունների համար, որոնք ներառված են Սահամանադրությունում և Քրեադատավարական օրենքում»:
Հարցին, թե պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բավականին ծավալուն ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ձեր գործունեությանը, մեծ տեղ հատկացնելով «Հարսնաքարի» գործին, սա ձեզ խոցելի չի՞ դարձնի, Ա. Դավթյանն ասաց. «Վստահաբար եմ ասում՝ խոցելի չեմ և դա չի դարձնի խոցելի: «Հարսնաքարի» գործով ես ներկայացրել եմ իմ դիրքորոշումը»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ
- Գլխավոր դատախազի թեկնածու. «Հարսնաքարի գործով իրապես ապահովվել է օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը»
- Ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր մակարդակի հասցնենք. Գլխավոր դատախազի թեկնածու
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
- Հայաստանում քաղաքական պատճառներով ձերբակալված մարդիկ չկան. Գլխավոր դատախազի թեկնածու