Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան. ՊԵԿ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք դեպքեր:
ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 140 գրամ թմրամիջոց, որից 123,36 գրամը` «մեթամֆետամին» տեսակի:
Թմրանյութերի ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Մեղրիի մաքսակետում: Հայ-իրանական սահմանին ապօրինի ճանապարհով թմրանյութերի տեղափոխման դեպքերի հեղինակները մեծամասամբ Իրանի քաղաքացիներ են: Մաքսանենգները որպես թմրանյութի հիմնական թաքստոց օգտագործել են իրենց դրամապանակներն ու քարտապանակները, քաղաքացիներից մեկն էլ ապրանքը թաքցրել էր ճամպրուկի պաստառի տակ: Իսկ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը ՆՀՎ վարչության աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերել են Երևանում բերման ենթարկված «Օպել Աստրա» մեքենայի ուղևորների մոտից, ովքեր հայտարարել են, որ թմրամիջոցն իրենց ուղարկվել է ԱՄՆ-ից: ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են նաև, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի` «մեթամֆետամինի» 1,5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց