Էջմիածնում գազի արտահոսքի հետևանքով փլուզվել է տան արտաքին պատը
Այսօր ժամը 17.16-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի արտաքին պատի մի հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել է կից անցնող գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ 39-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով փլուզվել է արտաքին պատը՝ մոտ 10 քմ:
Դեպքի վայրում են գտնվել 1-04 ծառայության աշխատակիցները:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց