Հասարակություն 10:01 29/09/2016 Հայաստան

Մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ զինգրքույկում գրառումներ կատարելու կարգը դեռևս սահմանված չէ. ՊՆ

Panorama.am լրատվական կայքում հրապարակված «Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50 տոկոս և ավելի զեղչից» նյութը  քաղաքացիների շրջանում մի շարք հարցեր է առաջացել:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ բուհերին 50 տոկոս և ավելի զեղչ կիրառելու մասին շրջաբերական է իջեցվել, իսկ այդ զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից: Իսկ ապրիլյան պատերազմի մասնակից են համարվելու բոլոր այն ուսանողները, որոնց զինվորական գրքույկում կա պատերազմին մասնակցելու մասին համապատասխան գրառում:

Մինչդեռ նյութի հրապարակումից հետո ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողներից շատերը  բարձրաձայնեցին մի շարք հարցեր: Հարցադրումների մեծ մասը վերաբերում էր նրան, որ զինգրքույքներում չկան մարտական գործողություններին մասնակցությունը փաստող համապատասխան նշումներ: Իսկ դա նշանակում է, որ իրենք չեն կարող օգտվել զեղչից: Հարցադրումներից մեկն էլ վերաբերում էր մասնավոր բուհերին: Քաղաքացին պնդում էր, որ իր որդին սովորում է մասնավոր բուհում և, թեև իր որդու զինվորական գրքույկում գրված է, որ նա մասնակցել է մարտական գործողություններին և իրականացրել մարտական հերթապահություն Մարտակերտի շրջանում, սակայն նրան ասել են, որ ուսման վարձի զեղչը միայն պետական բուհերի համար է: Դժգոհությունների մի մասն էլ վերաբերում էր նրան, որ զեղչ պետք է կիրառել առհասարակ բոլոր զորացրվածների նկատմամբ և չտարանջատել ապրիլյան պատերազմի մասնակիցներին մնացածներից:

Panorama.am-ը  հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե որ դեպքերում են զեղչեր կիրառվում, ուսանողներն ինչպես կարող են օգտվել իրենց հասանելիք ուսման վարձավճարի զեղչից, արդյոք զեղչ կիրառում են միայն պետական բուհերում, նախարարությունը նախատեսում է արդյոք նման նախաձեռնություն՝ առհասարակ բոլոր զորացրվածների համար:

Հարցմանը, թե ինչու զինգրքույկներում  համապատասխան նշում չի արվել, Պաշտպանության նախարարությունից Panorama.am-ին պատասխանել են, որ մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին գրառումներ իրականացվում են ծառայության վայրի զորամասի հրամանատարի կողմից՝ ՀՀ կառավարության 03.07.2014թ. N712-Ն որոշման և ՀՀ պաշտպանության նախարարի 2014թ. հոկտեմբերի 17-ի N 1230 հրամանով սահմանված կարգով:

Միաժամանակ ՊՆ-ից հայտնել են, որ մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ զինվորական գրքույկում գրառումներ կատարելու կարգ սահմանված չէ: Ներկայումս աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ:

Ներկայացնում ենք մեր հարցման պատասխանն ամբողջությամբ.

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1-ին մասի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին՝ առնվազն 30 տոկոսով: Նշված նորմի համաձայն խոսքը վերաբերում է բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին (անկախ կազմակերպաիրավական վիճակից), նաև մասնավոր ԲՈՒՀ-երին:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ սահմանվում է զեղչի կիրառման երկու եղանակ, այն է՝ մի դեպքում զեղչի իրավունք ստացածների ընդհանուր քանակը ԲՈՒՀ-ի որոշմամբ կարող է չգերազանցել ԲՈՒՀ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողական համակարգի առնվազն 10 %-ի չափը և ուսանողների վարձավճարների գոյացած բյուջեի 7 %-ը (այսինքն՝ նշված սահմանաչափերից ավելի համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց ԲՈՒՀ-ը կարող է մերժել զեղչի կիրառումը), և մյուս դեպքում՝ զեղչի կիրառման պայման է սահմանվել բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը:

Ինչ վերաբերում է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած նախկին պարտադիր զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ գրառման կատարմանը, ապա միայն նշված գրառման առկայությունն իրավունք չի տալիս նշված անձանց օգտվել ուսման զեղչի իրավունքից:

Տվյալ պարագայում անհրաժեշտ է, որպեսզի վերը նշված օրենքի պահանջներին համաձայն գրառում կատարված լինի անձի կողմից մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին: Տեղեկացնում ենք նաև, որ պարտադիր ժամկետային զինվորական  գրքույկներում առկա  են մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու և մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ գրառումներ կատարելու համար անհրաժեշտ էջեր:

Մարտական հերթապահության մեջ ներգրավված լինելու մասին գրառումներ իրականացվում են ծառայության վայրի զորամասի հրամանատարի կողմից՝ ՀՀ կառավարության 03.07.2014թ. N712-Ն որոշման եւ ՀՀ պաշտպանության նախարարի 2014թ. հոկտեմբերի 17-ի N 1230 հրամանով սահմանված կարգով: Մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ զինվորական գրքույկում գրառումներ կատարելու կարգ սահմանված չէ: Ներկայումս աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ»:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից լիաժեք պարզաբանումներ ստանալու մեր ակնկալիքներն այդպես էլ չարդարացան: Մեր հարցումներին նախարարությունից տված ոչ լիարժեք պատասխանները թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նման որոշումն ընդունել է առանց պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման: Արդյունքում՝ ունենք քաղաքացիների կողմից բարձրացված օբյեկտիվ հարցադրումներ, դժգոհություններ, զեղչային արտոնություններից օգտվելու ոչ հավասար պայմաններ:

Իսկ թե ի՞նչ պետք է անեն ուսանողները մինչև համապատասխան կարգի մշակումը,  այս հարցերը դեռևս մնում են անպատասխան: Ակնկալում ենք, որ այս հարցերի շուրջ ևս պարզաբանում կստանանք համապատասխան կառույցներից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}