էստոնիայում առաջին անգամ կին նախագահ են ընտրել
Էստոնիայում երրորդ փորձից հետո նախագահ են ընտրել: «Ռիա նովոստի»-ին գրում է, որ այդ պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել, ով ավելի վաղ Եվրոպական վերահսկիչ պալատում եղել է երկրի ներկայացուցիչը:
Ընտրություններում հաղթելու համար, որն անց էր կացվում խորհրդարանում, թեկնածուն պետք է հավաքեր պատգամավորների առնվազն 68 ձայնը, իսկ Քերստի Քալյուլայդը ստացել է 101ձայնից 81-ը:
Քալյուլայդը եղել է նախագահի պաշտոնի միակ թեկնածուն: Խորհրդարանում անցկացվող ընտրությունների ժամանակ 17 քվեաթերթիկ դատարկ է մնացել, իսկ երեք պատգամավոր չի ներկայացել նիստերի դահլիճ: Երկու անհաջող փորձերից հետո խորհրդարանը որոշում էր կայացրել միասնական թեկնածու առաջադրել Կալյուլայդին։
Աղբյուրը գրում է, որ գործող նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերին: Նա այս պաշտոնը զբաղեցնում է արդեն երկրորդ անգամ և, երկրի սահմանադրության համաձայն, չի կարող ընտրվել երրորդ անգամ:
Էստոնիայում գործում է նախագահի անուղղակի ընտրությունների երկաստիճան համակարգ: Սկզբում խորհրդարանը փորձում է ընտրել նախագահին, սակայն եթե թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել, ընտրությունները շարունակվում են Ընտրողների կոլեգիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ