Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը
Վանաձորի ավագանու ընտրություններն ավարտվեցին, և, տեղի ունեցած ձայների հաշվարկի արդյունքներով, քաղաքապետ ընտրվեց Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը. Նրա օգտին քվեարկել է ավագանու 19 անդամ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկել էր 14-ը:
Նշենք, որ քվեարկության այս պատկերը հակասում է կուսակցությունների միջև նախապես կայացած պայմանավորվածությանը. «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները պայմանավորվել էին աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, իսկ այդ ձայները սպասվում էր, որ պետք է լինեին 18:
Հանրապետական և ՀՅԴ համաձայնության շրջանակներում ձայները պետք է լինեին 15:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում կրքերը հանդարտվեցին, և քվեարկությունը վերսկսվեց
- Վանաձորի ավագանիում ընտրությունը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան