Վանաձորի ավագանիում ընտրությունը մեկնարկեց
Քիչ առաջ, երկար տարաձայնություններից հետո, Վանաձորի ավագանիում մեկնարկեցին քաղաքապետի ընտրությունները: Թեկնածուները երկուսն են՝ Հանրապետական թեկնածու Մամիկոն Ասլանյանը և ընդդիմության թեկնածու Քրիստ Մարուքյանը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Հայկազ Սիլիկյանը հայտարարեց, որ տպագրվել է 40 քվեաթերթիկ ու ներկայացրեց քվեարկության կարգը: Ավագանու անդամները 33-ն են:
«Սիրելի ավագանիներ, ոչ մեկ չի կարող բռնանալ ձեր կամքի վրա, ձեր խղճի մտոք մոտեցեք ու ընտրեք», -ավագանու անդամներին հորդորեց հանձնաժողովի անդամը:
Ընտրություններում ներկա են նաև ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Էդմոն Մարուքյանը, ինչը առաջացրել էր ավագանու Հանրապետական անդամների դժգոհությունը: Երկար ժամանակ տարաձայնությունը գրիչի գույնի շուրջ էր. պատգամավորները պնդում էին, որ անօրինական է ավագանու անդամներին պարտադրել քվեարկել մեկ գույն ունեցող գրիչով, սակայն Հաշվիչ հանձնաժողովը որոշեց մեկ գույն` կապույտ, գրիչով հնարավորություն տալ քվեարկել: Այլ գույնի գրիչով քվեաթերթիկները կհամարվեն անվավեր:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու անդամի ընտրություններում անցողիկ 6 տոկոսանոց շեմը կարողացել էին հաղթահարել Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» և Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան