Մեր սկզբունքները պահել ենք մինչև վերջ. ԲՀԿ-ական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամների վրա մենք վստահ ենք, մեր սկզբունքների տերն ենք», - Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը:
Պատգամավորի խոսքով, իրենք «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին սատարել են առանց նախապայմանների ու իրենց «սկզբունքները պահել ենք մինչև վերջ»:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է պարզել՝ ովքեր են մարդիկ, որոնք չեն պահել պայմանավորվածությունը, պատգամավորը պատասխանեց, թե ժամանակը ցույց կտա ու հավելեց. «ԲՀԿ-ն առաջինն է եղել, որ պատրաստ է եղել առանց նախապայմանների սատարել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, և հարկ եղած դեպքում մենք կարող ենք մեր վստահությունը ապացուցել»:
«Հայկական Վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում սատարելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, և այդ դեպքում Մարուքյանը կստանար 18 ձայն: Սակայն ընտրությունների արդյունքներով, Մարուքյանի օգտին քվեարկել էին 14-ը:
Ընտրությունների արդյունքներով, քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, որին կոալիցիայի շրջանակներում աջակցում էր ՀՅԴ-ն: Այս պարագայում սպասվում էր, որ Ասլանյանի օգտին կքվեարկի ավագանու 15 անդամ, սակայն նրա օգտին քվեարկել էին 19-ը: Քվեարկության այս պատկերը ցույց է տալիս, որ ընդդիմադիր ուժերի միջև նախապես կայացած պայմանավորվածությունը խախտվել է և ստորագրված հուշագրի պահանջները չեն կատարվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին