Լեոնարդո դի Կապրիոն գրանցվել է չինական սոցիալական ցանցում և դարձել իր մասին մեմերի հերոս
Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն գրանցվել է չինական Weibo սոցիալական ցանցում, ինչը մեմերի (meme- տերմինն օգտագործվում է ցանցային շփման ժամանակ գերազանցապես գրավոր տեսքով ծիծաղ արտահայտելու համար) առիթ է դարձել: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով BuzzFeed-ին:
«Բարև, Չինաստան: Ես Լեոնարդոն եմ»,- նշված է դի Կապրիոյի առաջին գրառման մեջ, որը հավաքել է 700 հազար «լայք»:
Բազմաթիվ օգտատերեր են մեկնաբանել այդ գրությունը: Որոշներն ուղղակի երջանիկ են, որ օսկարակիր դերասանը հայտնվել է Weibo-ում: Շատ օգտատերերի համար դի Կապրիոյի ողջույնը դարձել է նրան մեմեր ուղարկելու հնարավորություն, որոնց գլխավոր հերոսը հենց դերասանն է:
Որոշները կատակել են, որ սրա պատճառով դերասանը շատ արագ կլքի սոցիալական ցանցը:
«Վախենում եմ, որ հաջորդ գրառումը կլինի՝ «Ցտեսություն, Չինաստան»»,- նշված է մեկնաբանություններից մեկում: