Գժեգոժ Կրիխովյակ. «Բոլորը կհիշեն, որ մենք հաղթել ենք, իսկ թե ինչպես, կմոռացվի»
Լեհ ֆուտբոլիստ Գժեգոժ Կրիխովյակը համոզված է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում իր թիմը Հայաստանի հավաքականին 2։1 հաշվով հաղթել է մինչև վերջ պայքարելու որակի շնորհիվ։
«Հասկանում ենք, որ առջևում շատ աշխատանք ունենք։ Մենք կարող ենք 3 գնդակ ընդունել սեփական դարպասը, բայց խփել 4-ը։ Հասանք մեր նպատակին, և դա է ամենակարևորը։ Այստեղ թաքցնելու բան չկա։ Եվս մի քանի օր, և բոլորը կհիշեն, որ մենք հաղթել ենք, իսկ թե ինչպես, կմոռացվի։ Մի քանի գոլային պահ ստեղծեցինք, սակայն չբավարարեց արդյունավետությունը։ Հաջողությունը խաղավերջում ժպտաց մեզ։ Պայքարեցինք մինչև վերջ։ Կարծում էին՝ ամեն ինչ լավ կստացվի, և այդպես էլ եղավ։ Ես լավ աշխատեցի ու ավելի հաճախ կխաղամ»,- Կրիխովյակի խոսքերը մեջբերել է 90minut.pl-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին