Լուկաշ Թեոդորչիկ. «Հայերը պաշտպանվում էին 6 հոգով»
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաշ Թեոդորչիկը Հայաստանի ընտրանու նկատմամբ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական խաղում 2։1 հաշվով տոնած հաղթանակից հետո անդրադարձել է իր ունեցած պահերին։
«Այս խաղում պետք է ավելի շատ ստեղծագործական որակներ դրսևորեինք։ Ինչ վերաբերում է առաջին խաղակեսում իմ պահին, կասեմ, որ բավական ուժեղ փոխանցում էր, և ես չկարողացա վերահսկել գնդակը։ Մյուս դրվագում իմ նկատմամբ կանոնների խախտում կար։ Ես փորձում էի պահել գնդակը և հարված ստացա թիկունքիս։ Գնդակն իմ ազդրին դիպավ ու թռավ դեպի Լևանդովսկին։ Հայերը պաշտպանվում էին 6 հոգով ու հեռացնում էին գնդակը տուգանային հրապարակից։ Բախտը ժպտաց նրանց, որ գնդակ էին ստանում առջևի գծում ու դիմակայում էին մեզ։ Ես այս խաղին ամեն ինչ տվեցի։ Վաղը կվերադառնամ Բրյուսել և այնտեղ կապացուցեմ, որ ավելիին եմ արժանի»,- Թեոդորչիկի խոսքերը մեջբերել է 90minut.pl-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց