Հռոմի Պապը դատապարտել է քրիստոնյաներին հետապնդելը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կտրուկ դատապարտել է «ահաբեկիչների և համաշխարհային տերությունների» կողմից քրիստոնյաների հետապնդումը ու այդ կապակցությամբ նույնիսկ հայտարարել, որ հիմա կարելի է խոսել «արյան էկումենիզմի» մասին: Լուրը գրում է «Ռիա նովոսի»-ն:
«Երբ ահաբեկիչները կամ համաշխարհային տերությունները հետապնդում են քրիստոնյա փոքրամասնություններին կամ քրիստոնյաներին, չեն հարցնում՝ «Դու լյութերակա՞ն ես: Դու ուղղափա՞ռ ես: Դու կաթոլի՞կ ես: Դու ռեֆորմի՞ստ ես: Դու հոգեգալստակա՞ն ես»»,- ասել է Հռոմի Պապը Վատիկանում Christian World Communions միջազգային կրոնական կազմակեպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ նրանց համար, ովքեր հետապնդում են քրիստոնյաներին, կարևոր է հենց այն, որ նրանք քրիստոնյա են:
«Թշնամին չի սխալվում, նա հիանալի գիտի՝ որտեղ է Հիսուսը: Հենց դա է արյան էկումենիզմը: Այսօր մենք դրա վկաներն ենք»,- հայտարարել է Հռոմի պապը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին