Չինաստանի և Արևմուտքի միջև կապը հաստատվել է Մարկո Պոլոյից շատ առաջ. գիտնականներ
Չինաստանն ու Արևմտյան աշխարհը շփումների մեջ են եղել Մարկո Պոլոյի՝ 13-րդ դարում կատարած այցելությունից դեռ 1500 տարի առաջ: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է նոր հնագիտական հետազոտության մեջ:
Մարկո Պոլոն համարվում էր Չինաստանը բացահայտողը:
Հնագետները պեղել են չինական Ցին Շիհուանդի կայսեր դամբարանը Սիան քաղաքում: Գիտնականները ենթադրում են, որ հույն վարպետները կարող էին օգնել չինացի քանդակագործներին դեռ մ.թ.ա 3-րդ դարում:
Ըստ այս աղբյուրի՝ հիմքեր ունեն պնդելու, որ Չինաստանի ու Արևմուտքի միջև շփումները եղել են Մետաքսի մեծ ճանապարհի բացվելուց շատ ավելի վաղ:
Գիտնականի խոսքով՝ Սիանում զինվորների հայտնի «Տերակոտե բանակը» արձանը կարող էին չինացի վարպետները ստեղծվել դրսի ազդեցության տակ, քանի որ մինչ այդ Չինաստանում ընդհնարապես չէին ստեղծվել բնական չափսերի մարդկանց քանդակներ: Ըստ գիտնականների, հին հունական արվեստի օրինակները Չինաստանում կարող էին հայտնվել մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից հետո:
Նշենք, որ այսօրվա տեսանկյունից որևէ երկրի բացահայտումը շատ միակողմանի է նայվում ու նման է հարցադրմանը, թե՝ որ երկիրն է իրեն համարում երկրի կենտրոնում ու իրեն այդպես ներկայացնում: Եթե նայեք հին Չինական մշակույթին, գիտությանը, գրականությանը, քաղաքականությանը, արևելքում ազդեցությանը, ... ապա «Չինաստան բացահայտելը» խիստ անձնական ու խիստ հարաբերական մոտեցում է դառնում: