ԾԻԳ-երում կառանձնացվեն մասնագետներ, ովքեր կհամակարգեն աշխատանքը
«Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը կարևոր է հայկական կողմի համար»: Այս մասին ԱԶԲ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սա նորանշանակ նախագահի հերթական աշխատանքային հանդիպումն է եղել միջազգային գործընկերների հետ, որի հիմնական նպատակը ընթացիկ ծրագրերի քննարկումը և հետագա համագործակցության համար ուղենիշերի մշակումն է:
Ա. Հարությունյանը ներկայացրել է նաև իր մոտեցումները ՋՏՊԿ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով. «Հատկապես կցանկանայի ներկայացնել իմ մոտեցումները ԾԻԳ-երի հետ կապված:
Միջազգային գործընկերների համար լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար ԾԻԳ-երում կառանձնացվեն մասնագետներ, ովքեր կհամակարգեն աշխատանքը որոշակի միջազգային կառույցների հետ՝ ապահովելով նրանց հետ ուղղակի կապն ու անխափան հաղորդակցությունը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Ս. Լորենս Ալվարեսը նշել է, որ պատրաստ են 2018 թ.-ին նախատեսված նոր վարկային ծրագրերն իրականացնել արդեն այդ ձրաչափով:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց