Իրավունք 14:53 18/10/2016

Շուշանիկ Բախշյանը օգնության հասավ դատավորին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ  շարունակվող ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատական նիստում հետազոտվեցին Մերիի հիվանդության պատմության և նրա երեխայի բժշկական փաստաթղթերը:

Դրանք ծավալուն չէին, բայց, պարզվեց, շատ բարդ էին ու հետազոտելու համար մի քանի ժամ պահանջվեց:

Դատավոր Դավիթ Բալայանը հստակեցրեց, որ բժշկական փաստաթղթերի հետազոտումն արվում է, որպեսզի դրանք հետագայում համեմատեն դատարանում ցուցմունք տվող բժիշկների ու դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների հետ:

Փաստաթղթերի հետազոտության ընթացքում դատավոր Դավիթ Բալայանը բժիշկների հայերեն ձեռագրերն ընթերցելիս ժամանակ առ ժամանակ խնդիրներ էր ունենում, չէր կարողանում հասկանալ, և նրան օգնության էր հասնում այս գործով ամբաստանյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:

Հիշեցնենք՝ 34.5 շաբաթական հղիություն ունեցող Մերի Մարգարյանը հուլիսի 23-ին դժգոհել է բարձր ջերմությունից ու թուլությունից, սակայն նրան հսկող «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը հորդորել էր խմել պարացետամոլ: Մերիի բարձր ջերմությունը շարունակվել է մինչև հուլիսի 26-ը և հենց այդ օրն էլ որոշվել է նրան հոսպիտալացնել:

Բախշյանը այսօրվա նիստում դատավորի խնդրանքով կարդաց ծննդկան Մերի Մարգարյանի հղիության վարման, ընդունման վերաբերյալ բժիշկների ներկայացրած ախտորոշումները: Մասնավորապես, ըստ բժշկական փաստաթղթերից մեկի, հուլիսի 27-ին Մերի Մարգարյանի վիճակը վատացել է, և նա պաոթլոգիայի բաժանմունքից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Մերիի մարմնի ջերմության բարձրացումը շարունակվել է նաև հուլիսի 28-ին և երբ «Շենգավիթ»-ում տեսել են այլ ելք չկա, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Տեղափոխվել է ծանր վիճակում, գանգատվում է շնչարգելումից: 34.5 շաբաթական հղիություն: Անեմիա, պտղի ներարգանդային աճի դանդաղում և պետք է շտապ կատարել կեսարյան հատում: HELP սինդրոմ, պտղի դիստենս», -արդեն «Էրեբունի» ԲԿ-ում իր հղղին զննելուց հետո իր եզրակացության մեջ գրել է «Էրեբունու» փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, որն էլ հենց վիրահատել է Մերիին: Վերջինի եզրակացությունը կարդաց Շուշանիկ Բախշյանը:

Մերիի վիճակի վատթարացման համար «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնիսկ բժշկական կոնսիլիում է հրավիրվել, որին ներկա են եղել 7 մասնագետներ, այդ թվում ՀՀ գլխավոր գինեկելոգ Ռազմիկ Աբրահամյանը: Կոնսիլիումի եզրակացության համաձայն, Մերի Մարգարյանը եղել է շատ ծանր վիճակում, «մաշկը խիստ գունատ, աղիները չեն գործել, որովայնը շոշափելիս փափուկ է եղել, միզարձակումը բացակայել է»:

Դատավորը ասաց, որ կոնսիլիումին մասնակցած բժիշկներից շատերը՝ 4-ը չեն ստորագրել, իսկ երեքը, այդ թվում Ռազմիկ Աբրահամյանը ստորագրել են կոնսիլիումի եզրակացությունը:

Նկատենք, որ բժշկական փաստաթղթերի հետազոտության ժամանակ դատավոր Դավիթ Բալայանը զարմացավ, որ դրանցում կան ռուսերենով գրառումներ և մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանից, որը համեմատաբար երիտասարդ էր, հետաքրքրվեց, թե երբ է ավարտել ուսումնական հաստատությունը:

Վերջինը պատասխանեց, որ ավարտել է 2008-ին: Դատավորի մյուս հարցին, թե ինքն է՞լ է բժշկական փաստաթղթերը լրացնում ռուսերենով, Բաբելյանը պատասխանեց. «Հիմնականում այո»:

Զրույցին միջամտեց Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը. «Բժշկության միջազգային լեզուն ռուսերենն է»: «Հնդիկներն էլ են ռուսերեն գրում», - ի պատասխան հեգնեց դատավոր Բալայանը:

Բժշկական փաստաթղթերի հետազոտությունից հետո որոշվեց սկսել գործով որպես վկա անցնող բժիշկների հարցաքննությունը: Հաջորդ դատական նիստում, որը կկայանա հոկտեմբերի 25-ին, կհարցաքննվեն 4 բժիշկներ: Այս գործով վկա են 8 բժիշկներ:

Այս գործով, հիշեցնենք, ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգիրք 130-րդ հոդվածի 2-րդ մաս):

Մեղադրանքը պաշտպանող դատախազը ավելի վաղ դատական նիստում ներկայացրել էր երկու ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ, Շուշանիկ Բախշյանը, որը հղի Մերի Մարգարյանի հղիությունը վարող բժշկուհին է եղել, մեղադրվում է այն բանի համար, որ «իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը»: Նույն արարքի համար է մեղադրվում նաև մյուս ամբաստանյալը՝ նույն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը:







Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}