Չինաստանում երեք տարում մեկ միլիոն պաշտոնյա է մեղադրվել կոռուպցիայի մեջ
Չինաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարության հիման վրա ավելի քան միլիոն պետական պաշտոնյայի և ծառայակցի նկատմամբ վերջին երեք տարվա ընթացքում իրականացվել է հետաքննություն՝ կոռուպցիայի մեղադրանքով: Բի- Բի- Սի-ի թղթակցի կարծիքով՝ այդ տեղեկատվության հրապարակումը պետք է ցուցադրի նոր հակակոռուպցիոն քաղաքականության բարձր արդյունավետությունը, որը սկսվել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությամբ:
Կոմկուսի կենտկոմի կարգապահական տեսչությունը նաև տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ ավելի քան 400, այսպես կոչված փախած կոռուպցիոներներն, այս տարի ձերբակալվել են երկրի սահմաններից դուրս: Այս օրերին Պեկինում անցկացվում է կուսակցության փակ համագումարը: Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ քառօրյա համագումարի ժամանակ կընդունվեն որոշումներ, որոնք կուժեղացնեն իշխանությունը և Սի Ծինփինի լիազորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ