450 տարվա մեջ առաջին անգամ բացվել է քարը, որի վրա պառկած է եղել Հիսուսը
Երուսաղեմում հանվել է մարմարե աղյուսը՝ բացելով քարը, որի վրա խաչվելուց հետո պառկած է եղել Հիսուսը: Գրում է The International Business Times-ը:
Հիսուսի գերեզմանը քրիստոնյաների պաշտամունքի կարևոր օբյեկտներից է, հազարավոր հավատացյալներ ամեն տարի այցելում են տիրոջ գերեզմանին՝ դիպչելու մարմարե աղյուսին: Ժամանակի ընթացքում քարի տեսքը խաթարվել է, որոշում է կայացվել վերականգնել սրբությունը: Վերջին անգամ այն վերականգնման համար հանվել է 1555 թվականին կամ ավելի վաղ:
Աղյուսը բարձրացնելուց հետո առաջին բանը, որ տեսել են գիտնականները, եղել են մեծաքանակ քարերը: Հիմա տևական փորձաքննություն է հարկավոր, որպեսզի հստակեցվի այն քարը, որի վրա պառկած է եղել Քրիստոսը մահից հետո:
Մարմարե աղյուսի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2017-ի գարնանը: Աշխատանքների իրականացման համար հատկացվել է ավելի քան 4 մլն դոլար: Միջոցների մեծ մասը հատկացրել է Հորդանանի թագավոր Աբդուլ 2-րդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց