Արվեստագետ. «Երևանի կերպարի աղավաղումը մեր բոլորի վիշտն ու ցավն է». «Առավոտ»
«Առաջին տպարանի» շենքի պայթեցման թեման ամենաքննարկվողներից մեկն է։ Ոմանք արդարացնում են քայլը, ոմանք էլ համարում, որ այդպիսով հողին հավասարեցվեց Հին Երևանի հերթական մասնիկը։ Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը երկրորդ տեսակետի կողմնակիցներից է։
«Երևանի կերպարի աղավաղումը մեր բոլորի վիշտն ու ցավն է դարձել։ Ես ծնվել ու մեծացել եմ այդ թաղամասում։ Երբ երեխա էինք, տպարանի մոտով մի ուրիշ տեսակ ակնածանքով էինք անցնում, որովհետև այն մեզ համար գիտությունների ակադեմիայի նման նշանակություն ուներ։ Ախր նման շենքերը Երևանի բնակիչների համար կերպարներ են, որ չի կարելի փոշիացնել։ Էդքան էլիտար շենքեր որ կառուցել են, ու մեջներն էլ մարդ չկա, ի՞նչ են շահել։ Կամ որ մի հյուրանոց էլ ավելի սարքեցին, դրանով ո՞ւմ են զարմացնելու. պետք է վերջ դնել այս ամենին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նեղսրտել է արվեստագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները