Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանը սկսել է աշխատել Թրամփի նոր մոմե արձանի վրա
Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանը սկսել է աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր մոմե արձանի վրա։ Reuters գործակալությանը հղում անելով՝ գրում է «Գազետա.ռու»-ն:
Ամերիկյան ընտրությունների նախաշեմին ցուցահանդեսային համալիրը ստեղծել էր Թրամփի և նրա մրցակից Հիլարի Քլինթոնի գլուխների պատճեները։ Այժմ ծրագրվում է պատրաստել Թրամփի պատճենն ամբողջությամբ։ Արձանի պատրաստումը պետք է ավարտվի մինչ 2017 թվականի հունվարի 20-ը՝ Թրամփի երդմնակալության օրը։
Աշխատանքների ընթացքի մասին թանգարանը հաշվետվություն է ներկայացնում իր ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց