Ի՞նչ ֆոնդ ընտրել կուտակային համակարգի մասնակցին. Պարզաբանում է «Նորք» կենտրոնը
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների կուտակային հատկացումները փոխանցվում են կենսաթոշակային ֆոնդերին, որտեղ այդ միջոցները կառավարվում են` մասնակիցների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ: Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի տեսակները երեքն են, որոնք միմյանիցից տարբերվում են եկամտաբերության և, համապատասխանաբար, ռիսկայնության աստիճաններով:
«Նորք» կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը, այսպիսով, կախված է մասնակցի` ռիսկի դիմելու հակվածությունից:
«Այն մասնակիցները, ովքեր լրացուցիչ եկամուտ ստանալու համար պատրաստ են դիմել ռիսկի, կարող են ընտրել հավասարակշռված ֆոնդը, որը համեմատաբար բարձր ռիսկային է և, մկևնույն ժամանակ, կարող է ապահովել բարձր եկամուտ: Այս ֆոնդի միջոցները հավասարապես ներդրվում են կայուն եկամուտ ապահովող միջոցներում, ինչպիսիք են ավանդները, պարտատոմսերը (մինչև 50%), և բարձր եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներում, ինչպիսիք են բաժնետոմսերը (մինչև 50%):
Այն մասնակիցները, ովքեր պատրաստ են դիմել չափավոր ռիսկի՝ համեմատաբար բարձր եկամուտ ստանալու ակնկալիքով, կարող են ընտրել պահպանողական ֆոնդը, որը միջին ռիսկային է և կարող է ապահովել համեմատաբար բարձր եկամուտ: ֆոնդի միջոցները, բացի կայուն եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներից, ներդրվում են նաև համեմատաբար ռիսկային ֆինանսական գործիքներում, բայց ավելի քիչ չափով, քան նախորդ ֆոնդի դեպքում` առավելագույնը 25%:
Այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ ոչ բարձր, սակայն կայուն եկամուտ, կարող են ընտրել կայուն եկամտային ֆոնդը, որը ցածր ռիսկային է և ապահովում է կայուն, ոչ բարձր եկամուտ: Ֆոնդի միջոցները ամբողջությամբ ներդրվում են կայուն եկամուտ ունեցող միջոցներում, օրինակ՝ ավանդներում, պարտատոմսերում:
Հարցին, թե այս ֆոնդերից որը ընտրել, մասնագետները խորհուրդ են տալիս` երիտասարդ տարիքում Ձեր միջոցներն ուղղեք ավելի բարձր ռիսկային պորտֆելներ, իսկ կենսաթոշակային տարիքին մոտենալուն զուգընթաց` կուտակեք նվազ ռիսկային ֆոնդերում` եկամուտերը կայունացնելու նպատակով»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «ՆՈՐՔ». Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները բխում են մասնակիցների շահերից
- Երկարաձգվել է կուտակային համակարգի մասնակիցներին տրվող արտոնությունների ժամկետը
- Կուտակային կենսաթոշակային համակարգին Հայաստանում միացել է ավելի քան 140 հազար վարձու աշխատող
- Ժառանգները կարող են ստանալ ծնողների կուտակային խնայողությունները
- Կուտակայինը ստանալու իրավունքը պահպանվում է նաև երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ
- 1964-1974թթ. ծնվածները կուտակային համակարգին միանալու դեպքում կօգտվեն արտոնություններից
- Կուտակային համակարգի մասնակիցները պետք է ստացած լինեն անհատական հաշվի մասին տեղեկատվություն
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան