Եվս մեկ ԾԻԳ լուծարվեց.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ առաջիկայում կդադարեցվի ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը․ ԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվելու է լուծարման հանձնաժողով։
Ըստ թերթի, ԾԻԳ-ի հաշվեկշռում մնացած գույքը կամրացվի, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը կփոխանցվեն «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։