Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ Կուբայում 9-օրյա սուգ կլինի
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի թաղման արարողությունը կկայանա դեկտեմբերի 4-ին: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին հայտարարել են Կուբայի իշխանությունները:
Կոմունիստական հեղափոխության առաջնորդի մահվան կապակցությամբ երկրում կհայտարարվի 9-օրյա սուգ: Նոյեմբերի 28 և 29-ին կուբացիները հնարավարություն կունենան հարգել Կաստրոյի հիշատակը՝ Խոսե Մարտի հուշակոթողի տարածքում: Իսկ նոյեմբերի 29-ի երեկոյան Հավանայում նախկին առաջնորդին նվիրված ակցիա կանցկացվի:
Ֆիդել Կաստրոն առողջական խնդիրների պատճառով 2008 թվականից իշխանութունը փոխանցել էր կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը