Խոշոր հրդեհ Վանաձորում
Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից հայտնում են, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՈՒԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին:
Նախարարությունից խոստացան մանրամասներ հրապարակել ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ