Քաղաքական 15:59 07/12/2016 Արցախ

Արցախի վարչապետ. Ապրիլին Արցախին հասցված ողղակի վնասները գնահատվում են շուրջ 20 միլիոն դոլար

Ավելի քան 10,000 քաղաքացի, որը Արցախի ողջ բնակչության մոտ 7 տոկոսն է կազմում, ստիպված էր ժամանակավորապես լքել սահմանամերձ բնակավայրերում գտնվող իրենց տները.- ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել  է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով ապրիլին Ադրբեջանի կողմի սանձազերծած պատերազմի հետևանքները:

«Իսկ Թալիշ գյուղի բնականոն կենսագործունեությունը խախտվեց ադրբեջանական վայրագությունների հետևանքով, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրա բնակիչները մինչ այժմ դեռ չեն վերադարձել իրենց հարազատ գյուղ, սակայն մենք արդեն համապատասխան քայլեր ենք ձեռնարկում Թալիշի վերականգնման ուղղությամբ: Շոշափելի բացասական ազդեցություն կրեց նաև տնտեսությունը՝ թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի առումով: Ուղղակի վնասները գնահատվում են շուրջ 20 միլիոն դոլար, իսկ անուղղակի վնասները իրենց դեռ երկար զգացնել կտան»,-ներկայացրել է Արցախի կառավարության ղեկավարը:

Հարությունյանը ներկա կոնգրեսականներին հիշեցրել է, ադրբեջանական կողմը մարտի նետեց հազարավոր հատուկ ջոկատայիններ, տասից ավելի ուղղաթիռ, հարյուրավոր տանկեր ու հրետանի, տասնյակ կիլոմետր հեռահարության հրթիռային համակարգեր, այդ թվում՝ արգելված զենքեր:

«Ի պատիվ մեր բանակի՝ մենք կարողացանք դիմագրավել Ադրբեջանի հանկարծակի ագրեսիան՝ մեր բնակչությանը պաշտպանելով հնարավոր կոտորածից ու բռնագաղթից: Ամեն դեպքում, Ադրբեջանի զինված ուժերը հասցրեցին որոշ ռազմական և մարդկության դեմ ուղղված այլ հանցանքներ իրագործել: Մասնավորապես, արցախյան Թալիշ գյուղում նրանք դաժանորեն խոշտանգեցին և սպանեցին երեք քաղաքացիական անձանց՝ այդ թվում՝ մեկ 90-ամյա կնոջ: Նրանք Իսլամական պետությանը բնորոշ ձևերով գլխատեցին երեք զինծառայողի, իսկ շուրջ երկու տասնյակ զինծառայողների մարմինները խոշտանգեցին՝ ոմանց կենդանի, ոմանց մահացած ժամանակ»,-թշնամու վայրագությունները ներկայացրել է Ա. Հարությունյանը:

Նա ընդգծել է,  այդ հանցագործները օրեր անց պարգևատրվել  և հերոսացվել են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից:

«Բացի դրանից, ադրբեջանական հրետանին միտումնավոր թիրախավորում էր ղարաբաղյան քաղաքացիական բնակչությանը, ինչի հետևանքով մի երեխա զոհվեց դպրոցի ճանապարհին: Այդ գործելաոճի շարունակությունը եղավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ պատրաստ են ռմբակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Բաքվի ապրիլյան ագրեսիան ահաբեկչություն էր՝ կատարված և հերոսացված պետական մակարդակով, որը, ցավոք, կրկին բավարար կերպով չդատապարտվեց միջազգային հանրության կողմից»,-ելույթում նշել է Արցախի վարչապետը:

Հայկական երկրորդ պետության կառավարության ղեկավարը նշել է, որ ապրիլյան ռազմական ագրեսիայի սանձազերծումից չորս օր անց պաշտոնական Բաքուն զինադադար խնդրեց հայկական կողմից, ինչը պայմանավորված էր մեր բանակի ցավոտ պատասխան գործողություններով և ադրբեջանական կողմի ձախողումներով ու անհամեմատ շատ կորուստներով. «Այնուամենայնիվ, մենք ևս անդառնալի մարդկային ու զգալի նյութական կորուստներ ունեցանք»:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման ջանքերին ու հեռանկարներին՝ նա ողջունել է  Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության միջնորդների քայլերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը և հակամարտության կարգավորմանը:

Նա շնորհակալություն է հայտնել  ԱՄՆ 7 նահանգներին՝ Ռոդ Այլենդին, Մասսաչուսեթսին, Մեյնին, Լուիզիանային, Կալիֆորնիային, Ջորջիային և Հավայիին՝ Արցախի Հանրապետության անկախությանը և մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցելու համար:


Նա մեկ անգամ ևս ընդգծել է՝  հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ միջոցներով՝ առանց զենքի կամ դրա սպառնալիքի կիրառման: Միևնույն ժամանակ, անթույլատրելի և անհնար են հիմնախնդրի կարգավորման տարբերակների մշակումը և իրագործումը առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի Հանրապետության լիիրավ և ամբողջական մասնակցության:

«Ավելորդ չէ նշել, որ մեր հակվածությունը հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ միջոցներին ամենևին չի նշանակում, թե մենք թույլ ենք և պատրաստ չենք պատերազմի: Ո՛չ, բարեկամնե՛ր, Արցախի բանակը բավարար կարողություններ ու պատրաստականություն ունի դիմագրավելու իր ժողովրդի հանդեպ ցանկացած ոտնձգություն, ինչը մեր սուրբ իրավունքն ու պարտականությունն է: Պարզապես մենք գնահատում ենք մարդկային կյանքը և, ինչպես ողջ քաղաքակիրթ մարդկությունը, կարծում ենք, որ հնարավոր և պետք է հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Վստահ եմ՝ դուք գիտակցում եք, որ Արցախի Հանրապետության այս դիրքորոշումը ոչ միայն մեր օգտին է, այլ նաև՝ Ադրբեջանի ժողովրդի: Ավելին՝ խաղաղությանը նպատակաուղղված մեր հանձնառության շնորհիվ վստահորեն կարող ենք պնդել, որ Արցախը միջազգային հանրության հուսալի գործընկերն է տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում»,-ասել է նա:

Արցախի վարչապետի ելույթը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:http://gov.nkr.am/hy/official-news/item/2016/12/07/elyutamnum/



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}