«Բանանցն» արտասահմանյան երկու հավաք կանցկացնի
2016/17 թթ. մրցաշրանի երկրորդ հատվածին պատրաստվելու ընթացքում Երևանի «Բանանց» ֆուտբոլային թիմը կանցկացնի երկու արտասահմանյան հավաք: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Առաջին հավաքը թիմը կանցկացնի հունվարի 27-ից փետրվարի 5-ը: Նովոռոսիյսկից ոչ հեռու՝ Աբրաու-Դյուրսո կղզու ափին գտնվող «Ֆուտբոլային աշխարհ» սպորտային բազայում:
Երկրորդ հավաքը տեղի կունենա փետրվարի 11-ից 20-ը՝ Անթալիայում: Այստեղ փետրվարի 12-ին կկայանա ընկերական հանդիպում Հայաստանի և Ուզբեկստանի ազգային հավաքականների միջև, որին մասնակցելու են հիմնականում Հայաստանի առաջնությունից հրավիրված ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում վերսկսվելու է 2017 թ. մարտի 5-ին` «Բանանց» - «Ալաշկերտ» խաղով: