Մեկ տարում Հայաստանում բենզինի գինը նվազել է 15.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է լվացող միջոցների՝ 2.4%, անձնապիտո ապրանքների՝ 1.7%, կոշկեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, գեղահարդարման, այգեգործական ապրանքների՝ 1.0%, կահույքի՝ 0.6%, շինանյութերի՝ 0.4%, դեղամիջոց- ների 0.2% գնանկումով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տեքստիլեղենի՝ 0.1%, գորգեղենի՝ 0.3%, խոհանոցային սպասքի՝ 0.4%, վառելիքի` 0.5%, ոսկերչական ապրանքների՝ 0.8%, հագուստի և գործվածքի, գրենական պիտույքների՝ 0.9%, մշակույթի ապրանքների 2.6% գնաճ:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է 3.5% և 2.9%-ով: 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 15.8% և 21.8%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 15.2% և 21.4% գնանկում:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում), 3-ում գրանցվել է 0.2-0.4% գնաճ, իսկ մյուս 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով: