Կապանի ու Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի ու Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մ։
Տաշիրի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների
աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։