Քեսաբում առաջին անգամ տոնածառ է տեղադրվել (լուսանկարներ)
Սիրիական պատերազմն ապրած Քեսաբում տոնական տրամադրություն է. Քեսաբի Հայ Ավետարանական համայնքի նախաձեռնությամբ գյուղի կենտրոնում տոնածառ է տեղադրվել: Այդ մասին «Հայ Ձայն»-ը տեղեկությունը ստացել է Քեսապի իր աղբյուրից:
Լրատվամիջոցի աղբյուրը նաև փոխանցել է, որ գյուղի երեք հարանվանությունների՝ կաթոլիկ, առաքելական, ավետարանչական, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև թաղապետների ու պատկան մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ տեղի է ունեցել կարճ միջոցառում, որի ընթացքում կարճ խոսք է ասել Հայ Ավետարանական համայնքի հոգևոր պատասխանատու, պատվելի Ժիրայր Ղազարյանը:
Նա իր խոսքում ընդգծել է Սիրիայի և առհասարակ Միջին Արևելքի մեջ խաղաղության վերահաստատման կարևորությունը, ինչպես նաև քրիստոնյա համայնքների՝ այս տարածքներում գոյության ամրապնդման և խաղաղ գոյակցության հարցերը:
Աղբյուրը տեղեկացրել է, որ գյուղի կենտրոնում տեղադրված տոնածառը 15 մետր է. այս տոնածառի տեղադրումը աննախընթաց է Քեսաբի համար:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի գրոհայինների կողմից վերահսկվող թաղամասերից մոտ 18 հազար մարդ է տարհանվել
- Հալեպի Գյուլբենկյան մայրանոցի վրա հրթիռ է ընկել
- Լուսանկարներ անցյալի հրաշալիքի մասին. Հալեպը պատերազմից առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց