Վիգեն Սարգսյան. Ժամկետային զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծի վերաբերյալ պատգամավորների կողմից ստացված բոլոր գրավոր առաջարկությունները քննարկվել են։ Դրանց մի մասն ընդունվել է, մյուս մասն էլ համապատասխան պատճառաբանություններով չեն ընդունվել:
«Առաջարկությունների զգալի մասը վերաբերում էին օրենքի հետադարձ ուժին, պրոգրեսիվ վճարման սկզբունքի կիրառմանը, ինչպես նաև վճարման ենթակա գումարներն այլ աղբյուրներից հավաքագրելուն»,-ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վ. Սարգսյանը մանրամասնեց, որ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած դեպքերի համար հատուցումը պետք է իրականացվի բացառապես օգնության կարգով:
«Նախագծի նպատակն է ներդնել ապահովագրական համակարգ, որը պետք է գործի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների համար»,-մանրամասնեց նախարարը:
Ինչ վերաբերում է պրոգրեսիվ կարգին, ապա նախարարը նկատեց, որ սա պարտադիր վճար է ու չպետք է կապ ունենա անձի եկամտի չափի հետ:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ այս օրերին իրենք լուրջ նախապատրաստական աշխատանք են կատարել խթանելու կամավոր վճարումների համակարգը, դրա գործունեության թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ:
«Մեր ակնկալիքն է, որ հիմնադրամը կարող է ապահովել ավելի մեծ գումարների ստացում, որը նաև հետադարձ ուժի կիրառման հնարավորություն կտա»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է նախագծում «պարտադիր» սկզբունքին, ապա նախարարն ասաց, որ դա կմնա անփոփոխ: Ժամկետային զինծառայող, հաշմանդամ կամ զոհված զինծառայող ունեցող ընտանիքները կարող են հրաժարվել պարտադիր վճարումից։
Հանձնաժողովի անդամներից չորսը դրական եզրակացություն տվեցին նախագծին, մեկը՝ Խաչատուր Քոքոբելյանը՝ դեմ արտահայտվեց:
Նախագծի վերամշակված տարբերակը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում կքննարկվի դեկտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Կոմանդոս. «1000 դրամի օրինագիծը», իսկապես, անհրաժեշտ է. «Առավոտ»
- Վիգեն Սարգսյան. Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչություն ունի բանակին և զինված ուժերին
- Վիգեն Սարգսյան. Իմ համար լինելու է պատվի խնդիր, որ որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը լինի չափազանց թափանցիկ, հասկանալի
- Զինծառայողների ապահովագրության մասին օրենքից պարտադիր բաղադրիչը չի հանվի. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում 1000-ական դրամների հանգանակության այլընտրանքային հիմնադրամ է ստեղծվել. «Հրապարակ»
- «1000 դրամների» հիմնադրամը միակն է լինելու, որտեղից չեն կարող գողանալ. Պատգամավոր
- «Ես իմ աշխատավարձից ամեն ամիս վճարելու եմ ոչ թե 1000, այլ 10 000 դրամ». «Առավոտ»-ի խմբագիր
- Պատգամավորը գտնում է, որ 1000 դրամը պետք չէ կապել գրպանի պարունակության հետ
- Արցախի բնակչությունը ևս կմիանա «1000 դրամի» նախագծին. Արթուր Աղաբեկյան