«Լուսավոր Հայաստանը» կդիմի կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու հարցով
Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները այսօր շարունակել են բոյկոտը և ավագանու նիստը՝ հրդեհից տուժած բնակիչների հարցի քննարկման համար դարձյալ հետաձգվել է:
Լրագրողների հետ ճեպազրույցում Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են բոյկոտի իրենց քաղաքականությունը:
Սա Վանաձորի ավագանու՝ նիստ հրավիրելու 2-րդ փորձն էր: Հարցին, թե եթե մյուս փորձերն էլ ձախողվեն, Մարուքյանը պատասխանեց. «Դա ևս մեկ անգամ ցույց կտա, որ Հանրապետական կուսակցությունը Վանաձորում չունի մեծամասնություն»:
Նա մատնանշեց հայաստանյան օրենսդրությունը, որի համաձայն եթե 3 ամիս շարունակ ավագանին չի կարողանում նիստ գումարել, ապա դա հիմք է, որ կառավարությունը որոշում կայացնի ավագանին լուծարելու համար:
«Մենք այդ հարցով կդիմենք կառավարությանը, թե ինչ կարձջագանքի կառավարությունը այդ մասին կխոսենք այդ ժամանակ: Իսկ այդ երեք ամիս ժամկետը լրանում է հունվարի 10-ին», -նկատեց Մարուքյանը
Ինչ վերաբերում է հրդեհից տուժած բնակիչներին օգնելուն, ապա Մարուքյանն ասաց, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը պատրաստվում է օգնել հրդեհից տուժած բոլոր չորս ընտանիքներին, սակայն դեռ օգնության կարգը դեռ հստակեցված չէ:
«Մեզ մոտ քաղաքացիներին օգնություն տրամադրելու գործընթացը միշտ էլ եղել է, նախորդ տարիներին մենք բազմաթիվ ընտանիքների ենք օգնել», -նկատեց Մարուքյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններին երեք կուսակցություն՝ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն միավորվել էին և առաջադրել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Նրանց ձայները մեծամասնություն էր կազմում: Սակայն փակ գաղտնի ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
Մինչև այժմ նրանց չի հաջողվում ավագանու նիստ գումարել ու հաստատել համայնքի բյուջեն:
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի Վանաձորի ավագանու առաջիկա նիստերը
- Վանաձորի ավագանիում ընտրությունը մեկնարկեց
- «Հայկական վերածնունդը» մասնակցելու է Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններին. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան