Էյֆելյան աշտարակի անձնակազﬕ գործադուլը շարունակվում է
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, շարունակում է փակ մնալ զբոսաշրջիկների համար: «Ռիա նովոսի»-ն գրում է, որ աշտարակը սպասարկող անձնակազﬕ գործադուլը շարունակվում է արդեն չորրորդ օրը:
Աշտարակի անձնակազմը բաղկացած է 300 մարդուց, որոնք բաժանված են երեք խմբի: Շաբաթվա սկզբում շուրջ 200 աշխատակիցներ բաց նամակ էին ուղարկել ղեկավարությանը, որտեղ խոսվում է «սոցիալական երկխոսության բացակայության» և «աշտարակի շահագործման հետ կապված նախագծերի ոչ թափանցիկ լինելու» մասին:
Ավելի վաղ նաև տեղեկացվել էր, որ անձնակազﬕ դժգոհությունն էր առաջացրել նաև ֆինանսական հարցերը:
Էյֆելյան աշտարակն աշխարհում աﬔնաշատ այցելու ունեցող տուրիստական օբյեկտներից մեկն է: Տարեկան այն ընդունում է շուրջ վեց ﬕլիոն այցելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան