Պարարտանյութը 30 տոկոս ցածր գնով գյուղացուն հասցնելու հնարավորություն կա. Մասնագետ
Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին, մատչելի գներով պարարտանյութ ու դիզվառելիքի ձեռքբերման պետական ծրագրերի հետազոտման արդյունքում հետաքրքիր բացահայտումներ են կատարվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը:
Հետազոտությունները մասնավորապես, ցույց են տվել, որ նրա ներկայացմամբ, գյուղացիներին սուբսիդավորելու նպատակով իրականացվող ծրագրերը անարդյունավետ են:
«Մեր հետազոտությունների արդյունքում պարզել են, որ պարարտանյութը գյուղացիներին 30 տոկոս ցածր գնով հասցնելու հնարավորություններ կան: Իրականում արհեստականորեն գները ուռճացվում են: Ներմուծվելուց ու նույնիսկ սուբսիդավորվելուց հետո գյուղացիները պարարտանյութը ավելի բարձր գնող են ձեռք բերում, քան դա վաճառվում է Վրաստանում», -հայտարարեց մասնագետը:
Մասնագետի դիտարկումները մանրամասն՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին