Էրդողան. Թուրքիայի անվտանգությունը սկսում է Նախիջևանում, Բաթումիում, Հալեպում
«Ոչ մեկ չի կարող խաթարել Թուրքիայի միասնականությունն ու ամբողջականությունը: Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները չեն հասնի իրենց նպատակին»: TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ ահաբեկիչները վրա են տալիս բոլոր կողմերից, թշանմիները փորձում են թիկունքից դանակով հարվածել Թուրքիային:
Նա նշել է, որ այն ուժերը, որոնք ժամանակին խորհուրդ էին տալիս պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, հիմա հորդորում են տարածաշրջանում վերջ տալ հակաահաբեկչական գործողություններին, Անկարային խորհուրդ են տալիս զորքեր չմտցնել Սիրիայի տարածք:
«Սակայն ով ինչ ուզում է` ասի, մենք գնալու ենք մեր ճանապարհով»,-ասել է նա:
Էրդողանի խոսքով, իրենք պետք է արմատախիլ անեն Թուրքիային սպառնոցող վտանգները:
«Ոչ մի րոպե չի կարելի մոռանալ, որ Թուրքիայի անվտանգությունը սկսում է ոչ թե երկրի նահանգներում, այլ սիրիական Հալեպում ու Իդլիբում, Կիպրոսում, Նախիջևանում, Բաթումիում ու Բալկաններում»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց