«Բոյարշնիկ»-ի թունավորման գործով ձերբակալվել է Իրկուտսկի ոստիկանության բաժնի պետը
Ռուսաստանի քննչական կոմիտեում հայտարարել են երկրի ներքին գործերի նախարարության Իրկուտսկի ոստիկանության բաժնի պետ Դենիս Չերեմիսիի ձերբակալման մասին՝ անզգուշությամբ «Բոյարշնիկ»-ի միջոցով մարդկանց զանգվածային թունավորումների կասկածանքով,-գրում է russian.rt-ը:
Ներկա պահին Չերեմիսիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անփութություն, որի արդյունքում մահ է պատճառվել երկուսից ավելի մարդկանց» հոդվածով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոյարշնիկ»-ից թունավորման գործով Իրկուտսկի նահանգի առողջապահության փոխնախարար Եվգենիա Նեֆյոդովան ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպիրտ պարունակող ալոճենու թուրմով «Բոյարշնիկ» հեղուկի թունավորումից մահացել է 76 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան