Տոնածառի գլխին խաչ է՝ աստղի փոխարեն. «Առավոտ»
«Առավոտ»-ում կարդում ենք. «Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի սրահում տեղադրված տոնածառի «գլխին» ոչ թե աստղ է, այլ խաչ»:
«Խաչը հաղթության խորհրդանիշ է: Կենաց ծառի գագաթին թող լինի՝ որպես պահապան մեր ժողովրդին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում խորհուրդն այսպես է բացատրել ԱՀԹ առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Թերթը հետաքրքրվել է՝ տեսնողները չեն զարմանում: «Առաջնահերթ սա հոգևոր հաստատություն է: Ավելին՝ ընդօրինակողներ կան, շատերի տանն եմ տեսել, որ եղևնու գագաթը զաչդարում է խաչը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին