«Լիոնը» ցանկանում է պայմանագիր ստորագրել Յանուզայի հետ
«Լիոնը» հույս ունի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ամրապնդել թիմի հարձակման գիծը՝ հրավիրելով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ադնան Յանուզային։ Ֆրանսիական ակումբն արդեն սկսել է բանակցություններ վարել՝ 21-ամյա բելգիացու տրանսֆերը գնելու համար։ Վերջինս վարձավճարով հանդես է գալիս «Սանդերլենդում»։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Յանուզայը «Սանդերլենդի» կազմում մասնակցել է 16 խաղի, խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին