Այս շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստ չի կայանա
Այս շաբաթ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստ չի կայանա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
«Այս շաբաթ ԳՄ նիստ տեղի չի ունենա, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը արձակուրդում է», -փոխանցեց Թադևոսյանը:
Նշենք, որ ավելի վաղ նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է կարճատև արձակուրդի, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին